Մեր մասին
“Մ-ԻՆՖՈ”-ն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որը ստեղծվել է 2005թ. Աջենսի օֆ Ռեյտինգ էնդ Մարքեթինգ Ինֆորմեյշն գործակալության կողմից: Վերջինս Հայաստանում ավելի հայտնի է ինչպես Arminfo տեղեկատվական և վերլուծական գործակալություն, որը գործում է 1990թ-ից ի վեր:
Հանդիսանալով տեղեկատվական շուկայի առաջատար ԱրմԻնֆո-ի ստեղծած կառույցներից մեկը` Մ-ԻՆՖՈ-ի գործարար ռազմավարությունը հիմնվում է նորությունների ստեղծման բաղադրիչների (տվյալների բազա, զանգվածային լրատվական գործիքներ և ուղիներ), գնահատամն և ռեյտինգի տեխնիկաների, լուրջ մարքեթինգային ռեսուրսների և Մ-ԻՆՖՈ-ի անձնակազմի գործարար հմտությունների սիներգետիկ համադրության վրա:
Մեր գործունեության մեջ մշտապես զուգակցվում են մարքեթինգի և մենեջմենթի ոլորտում իրականացված միջազգային ակադեմիական հետազոտությունները, նրանց առաջարկած արդի մեթոդները և գործնական աշխարհի առկա պահանջները: Նման միաձուլման հիման վրա մշակվել են այնպիսի ծառայությունների փաթեթներ, ինչպիսիք են կորպորատիվ ապրանքանիշի, հեղինակության և վարկանիշի գնահատման, մշակման, պլանավորման և ստեղծման գործընթացները, որոնք հանդիսանում են ժամանակակից մարքեթինգի և գործարարության համար առաջին մաևտահրավերը: