Մեր Գործընկերները


Արմինֆո (Agency of Rating and Marketing Information), որը հայտնի է ինչպես SNARK տեղեկատվական գործակալություն` Հայաստանի ամենահին անկախ տեղեկատվական գործակալություններից մեկը` ստեղծված 1990թ.: 
ԱՐՄԻՆՖՈն հանդիսանում է տեղեկատվական ոլորտի մեր մշտական մատակարարը: Տրամադրելով հարուստ քսանամյա պատմություն ունեցող տեղեկատվական բազա` ԱՐՄԻՆՖՈն անգնահատելի գործընկեր է մարքեթինգային ոլորտում առաջխաղացող կազմակերպության համար: Վերջինիս տեղեկատվական և վերլուծական բազան իր մեջ ներառում է ինչպես ամենօրյա ընդհանուր նորություններ, այնպես էլ մասնագիտական հաշվետվություններ էներգետիկայի, բանկային, ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտների վերաբերյալ: ԱՐՄԻՆՖՈն մեծ ճանաչում ունի նաև շնորհիվ իր բանկային և ոչ բանկային ֆինանսական կառույցների դասակարգման եռամսյակային հրատարակումների: 
Հայաստանում Ֆրանսիական Համալսարան Հիմնադրամ (UFAR)
Հայաստանի առաջադեմ ակադեմիական և գործարար հետազոտական կառույցներից մեկն է: Այն իրենից ներկայացնում է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների կողմից համատեղ ստեղծված ուսումնական հաստատություն, որը համարվում է Jean Moulin Lyon 3 համալսարանի մասնաճյուղը Հայաստանում: Իր երեք ֆակուլտետներով (Իրավաբանություն, Առևտուր/Մարքեթինգ, Կառավարում) Հայաստանում Ֆրանսիական Համալսարանը (ՀՖՀՀ) պատրաստում է այնպիսի շրջանավարտներ, որոնք ունեն արևմտյան կրթություն, վերապատրաստված են եվրոպական կազմակերպություններում և հատուկ կրթված են աշխատելու հայկական և ԱՊՀ շուկաներում: Մ-Ինֆոն հաջող համագործակցում է ՀՖՀՀ-ի բարձրակարգ հայ և ֆրանսիացի մասնագետների, ինչպես նաև առաջադեմ ուսանողների հետ:
  
Coface Holding, Coface Russia, IGK Group հանդիսանում են business-to-business բանակցությունները հեշտացնելու առաքելության մի մասը` կազմակերպություններին առաջարկելով այնպիսի տեղեկատվական ծառայություններ, որոնք օգնում են վերջիններիս կառավարել, ֆինանսավորել և պաշտպանել իրենց ստանալիք դեբիտորական պարտքերը: Coface-ը ղեկավարում է ներկայացուցչություններ և մասնաճյուղային գրասենյակներ ավելի քան 60 երկրներում, իր ենթակայության տակ ունի 5,100 աշխատակիցներից բաղկացած անձնակազմ, որոնք սպասարկում են 85,000 հաճախորդների: Շնոիհիվ կրեդիտորական ռիսկերի տեղաբաշխման համակարգի կողմից (Ընդհանուր Ռիսկերի Համակարգ) միավորված CreditAlliance-ի իր գործընկերների, այս կազմակերպությունը տեղական ծառայություններ է մատուցում 93 երկրների: Կազմակերպության արտադրանքի տեսականին իր մեջ ներառում է վարկային տեղեկատվություն և կորպորատիվ դասակարգումներ, ստանակիք դեբիտորական պարտքերի կառավարում, վարկերի ապահովագրում, դեբիտորական պարտքերի ֆինանսավորում: Մ-Ինֆոն հանդիսանում է Coface-ի միակ ներկայացուցիչը Հայաստանում` իրականացնելով հայկական կազմակերպությունների գործարար պրոֆիլների և հաշվետվությունների պատրաստում և կազմում, ինչպես նաև Հայաստանի հաճախորդներին առաջարկելով Coface Holding-ի բազմապրոֆիլ ծառայությունները` կազմակերպությունների կրեդիտային հաշվետվություններ և ռեյտինգներ, դեբիտորական պարտքերի հավաքագրում: Շնորհիվ այս միջազգային գործընկերների մենք ունենք գլոբալ ծածկույթ և տրամադրում ենք որակյալ ինֆորմացիա աշխարհում գոյություն ունեցող մոտ 120 երկրների կազմակերպությունների, արդյունաբերությունների, շուկաների վերաբերյալ:
CredInform տեղեկատվական գործակալությունը տասը տարուց ավել գործում է Ռուսաստանի և ԱՊՀ տեղեկատվական շուկայում: Գործակալության գործունեության հիմնական ուղղություններն են հանդիսանում տնտեսական (գործարար) տեղեկանքների տրամադրումը, ոլորտային վերլուծությունների, մարքեթինգային ուսումնասիրությունների իրականացումը և փոխառությունների մինչդատական պրոցեսի վերադարձը (ինկասսո գործարքներ):


ԱՄԵՐԻԱ ՓԲԸ խորհրդատվական և բանկային ինվեստիցիոն ծառայություններում մասնագիտացած հայկական խոշորագույն ընկերություններից է: Վերջինս հանդիսանում է ընկերության ոլորտային և ֆունկցոնալ գործառնությունների մասնակի իրագործործման գործընկերը: