Մեր գաղափարախոսությունը
Taking Your BusinessTo The Top
ԼԻՆԵԼ ՃԿՈՒՆՄշտապես պահելով մեր գործունեության կորիզ հանդիսացող ծառայությունների փաթեթը մենք խրախուսում և օժանդակում ենք մեր հաճախորդների ինքնատիպ և անհատական ծրագրերի քննարկումն ու մասնագիտական լուծումներ տալով վերջիններիս իրականացումը: Մենք վստահ ենք, որ հաճախորդի յուրաքանչյուր խելամիտ փորձարկումը մեզ հետ կդառնա երկկողմանի ձեռքբերում: |
ԼԻՆԵԼ ՆՈՐԱՐԱՐԺամանակակից գործարար աշխարհը ստիպում է վազել առավել արագ նույն տեղում մնալու համար: Մենք ընդունել ենք ժամանակի այս մարտահրավերը` մեր գուծունեությունը կառուցելով կազմակերպությունների զարգացման խնդիրները լուծող մարքեթինգային արդի մեթոդների, ուսումնասիրությունների, հետազոտական գործիքների և նորագույն լուծումների պլատֆորմի հիման վրա:
ԼԻՆԵԼ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՄարքեթինգը գնալով ավելի է նմանվում մարտի, որտեղ մրցակից կողմերը խաղադրույքը կատարում են տեղեկատվության և ոչ թե վաճառքի հզորության վրա: Հանդիսանալով ԱՐՄԻՆՖՈ տեղեկատվական գործակալության մի մասը` Մ-Ինֆոն ձեռք է բերել հզոր մրցակցային առավելություն` իր տրամադրության տակ ունենալով այնպիսի տեղեկատվական բազա, որն իր մեջ ներառում է 1990թ-ից ի վեր կատարված վերլուծություններ և ուսումնասիրություններ: Մեր խոշոր օտարերկրյա գործընկերների շնորհիվ մենք մուտք ունենք նաև միջազգային տեղեկատվական շուկաներ:
|